Հասարակագիտության երկրորդ քննությունը սկսվել է

04 Jul 2018

Ողջույն :)

Մեկնարկեց «Հասարակագիտություն» առարկայի երկրորդ միջանկյալ քննությունը: Այն հասանելի կլինի մինչև սեպտեմբերի 9-ը: Քննության հարցերը վերաբերում են երկրորդ կիսամյակի տեսադասերին՝ սկսված 22-րդ դասից: 

Քննության կարգի հիշեցում՝

Քննությանը մասնակցելու համար պիտի այցելես դասընթացի էջը, որի ներքևում՝ քննարկման բաժնի անմիջապես ներքևում, կտեսնես հետևյալ պատկերը.

Քննությանը մասնակցելու համար պիտի պարզապես սեղմես հղմանը և, ծանոթանալով թեստի պայմաններին, սկսես թեստը: Թեստը հանձնելու համար դու կունենաս 30 րոպե: Թեստը կազմված է 12 հարցից, որոնց միավորային արժեքը 20 միավոր է կազմում: Հարցերը երեք տեսակի են լինում՝ 1, 2 և 3 միավոր արժողությամբ: 1 միավոր արժողությամբ հարցերը առավել պարզ են. դու պիտի պարզապես կռահես՝ ճ՞իշտ է պնդումը, թե՞ սխալ: 2 միավոր արժողությամբ հարցերն ավելի բարդ են: Ընտրելով չորս հնարավոր տարբերակներից մեկը՝ դու պիտի կռահես, թե ինչ բառ է պակասում բաց թողնված հատվածում: 3 միավոր արժողությամբ հարցերը ևս կունենան պատասխանի չորս տարբերակ, սակայն, ավելի մեծ ուշադրություն կպահանջեն քեզնից:

 Հարցերը պատահականության սկզբունքով ընտրվելու են մեր հարցադարանից: Միջինում ամեն հարցին պատասխանելու համար դու կունենաս 2,5 րոպե: Դա ավելին քան բավարար է լավ մտածելու համար, սակայն թույլ չի տա քեզ հասցնել տեսանյութերում գտնել պատասխանները, այնպես որ լա՛վ պատրաստվիր, և հաջողություն ենք մաղթում քեզ: 

Վերջին նորությունները

Կայքից օգտվելու ուղեցույց
Կյանքի համընդհանուր հմտություններ դասընթացի մեկնարկ
«Ջուրը բոլորինն է հավասար» մանրապատում
«Ձուկ գողացողը ձի էլ կգողանա» մանրապատում
«Ոսկու գինը» մանրապատում
«Հիպոկրատի երդումը կամ գումարի շորթումը» մանրապատում
Փորձ, թե՝ փորձանք
«Ուրիշի տեղը» մանրապատում