Մեր մասին

Սովորողների ներկա սերունդը հակված է օգտագործել էլեկտրոնային ռեսուրսները որպես սովորելու գործիք և միջավայր։

Ստեղծված նոր միջավայրն, անհրաժեշտաբար, կարիք ունի նոր բովանդակության։ Դիտարկելով համացանցը՝ որպես  կրթական ոլորտի փոփոխման, զարգացման ու արդիականացման երաշխիք՝ «:Բուն» գիտամշակութային հիմնադրամը, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ, թողարկում է առցանց կրթության առաջին ինտերակտիվ հարթակը՝ «:Բունուսը»։ 

 

Մեր նպատակներն են՝

 1. Որակյալ կրթությունը դարձնել ավելի հասանելի Հայաստանի  և սփյուռքի մեր հայրենակիցների համար։

2. Առցանց ուսուցման շնորհիվ բարեփոխել կրթական համակարգը՝ դարձնելով այն ժամանակի պահանջներին առավել համապատասխանող։

3. Բարձրացնել գիտելիքի հանդեպ հետաքրքրությունն ու կարևորության գիտակցումը՝ դասավանդման նոր մեթոդների և տեխնիկական նոր գործիքների կիրառմամբ։

 

Մենք հավատում ենք, որ գիտելիքը պետք է լինի ազատ, անվճար, չուղղորդված և հասանելի բոլորին։



Whoops, looks like something went wrong.