Դրամաշնորհային ծրագիր

15 Mar 2019

 

:ԲունTV-ն «ԲՈՒՆՈՒՍ» ծրագրի շրջանակներում հայտարարում է փոքր դրամաշնորհների մրցույթ։ Մրցույթին կարող են դիմել այն դպրոցականները կամ դպրոցականների խմբերը իրենց ուսուցչի հետ համատեղ, որոնք մասնակցել են www.boonus.am կայքում անցկացված «Հասարակագիտություն» (8-9-րդ դասարանցիների համար) առցանց դասընթացին: Դրամաշնորհի գումարը չի կարող գերազանցել 250 000 դրամը: Ծրագրի բյուջեում չեն կարող ներառվել աշխատավարձային ծախսեր կամ հոնորարներ։

Փոքր դրամաշնորհային մրցույթի շրջանակներում աշակերտները կարող են իրականացնել դպրոցում կամ համայնքում հրատապ լուծում պահանջող որևէ խնդրին ուղղված ծրագիր։ Ծրագիրը պետք է միտված լինի ոչ թե բարեգործական նպատակների, այլ պետք է նպաստի դպրոցի կամ համայնքի զարգացմանը, օրինակ՝ դասարանի, դպրոցի, բակի, խաղահրապարակի կամ հանրային այգու բարեկարգում, որևէ փոքր, բայց հետաքրքիր և օգտակար մտահղացում, որի իրականացումից կշահի ողջ համայնքը՝ մեծերն ու փոքրերը: Ցանկալի է, որպեսզի դպրոցականները կիրառեն առցանց դասընթացի ժամանակ իրենց ստացած գիտելիքներն ու  հմտությունները։ Կխրախուսվեն հետաքրքիր և ինքնատիպ մտահղացումները:


Հետաքրքրված խմբերը պետք է ներկայացնեն լրացված դիմում-հայտի ձև [email protected] էլ. հասցեին՝  մինչև ապրիլի 5-ը, 2019թ:

Վերջին նորությունները

Կայքից օգտվելու ուղեցույց
Որակի ապահովման ցանցային հարցում
Կյանքի համընդհանուր հմտություններ դասընթացի մեկնարկ